Հուշարձան Աղբյուրներ

Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո Հանրապետությունում սկսվեց չափազանց կարևոր մի շարժում: Սկսվեցին պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանների, հուշակոթողների և հուշաղբյուրների կառուցման վեհ ու սրբազան աշխատանքները: Ոսկեվանցիները ևս դարձան այդ շարժման մասնակից: Գյուղական խորհուրդը, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Վազգեն Գիգոլի Գալստյանի անմիջական ղեկավարությամբ, ինքնահարկից գոյացած գումարով գյուղի <<Մեծ նավ>> աղբյուրը վերակառուցեց և անվանեց հուշարձան-աղբյուր: Աղբյուրը նախագծել և կառուցել է գյուղի անվանի քարտաշ, վարպետ Նիկոլ Սիմոնի Բարսեղյանը: Մարմարյա սալիկի վրա գրված է՝ <<Հուշարձան-աղբյուրը նվիրվում է Հայրենական Մեծ պատերազմում զոհված Ղոշխոթանցի մարտիկների հիշատակին>>, Ղոշխոթանի ավանային սովետի գործադիր կոմիտեի կողմից 1960թ. աղբյուրի շինարարական աշխատանքներին սկզբից մինչև վերջ առանց աշխատավարձի մասնակցել են գյուղսովետի աշխատակիցներ՝ Արտաշ Շաքարի Ղազարյանը, Աշոտ Կարապետի Եգանյանը, Նորայր Արտեմի Սիմոնյանը: Աղբյուրի բացումը կատարվել է մեծ շուքով:

Նյութը տեղադրեց՝ Աշոտ Արմանի Սաֆարյանը

Հովհաննես Սարգսյան

Աշոտ Սաֆարյան

Կարինե Ալեքսանյան

Սահմանին ապրող երիտասարդը

Տյառնընդառաջը Ոսկեվանում