Այսօր ՄԵՄ մենթորներով հասանք Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղ։ Այստեղ ապրում է եզակի տղա Ashot Safaryan ՝ ծրագրավորող, ով հետ է վերադարձել գյուղ և ստեղծել դպրոց և ՏՏ ընկերություն՝ IT OK, որտեղ երեխաներին ծրագրավորում է սովորեցնում և օգնում աշխատանք գտնել։ Մենք հանդիպել ենք այս տղաների հետ և քննարկում ենք, թե ինչպես կարող ենք համագործակցել։ Երեխաների աչքերը վառվում են և կա այնպիսի էներգիա, որ անհնար է փոխանցել: Ահա ևս մեկ դրական դեպք ձեզ համար:
Նյութը՝ Մայիս Մարգարյանի ֆեյսբուքյան էջից:
Նյութը տեղադրեց՝ Աշոտ Արմանի Սաֆարյանը
Հովհաննես Սարգսյան
Աշոտ Սաֆարյան
Կարինե Ալեքսանյան
Սահմանին ապրող երիտասարդը
Տյառնընդառաջը Ոսկեվանում