ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՍԿԵՎԱՆ


ՈՍԿԵՎԱՆ․․․Ապրելու տեղ է,ոսկի՛ է,ոսկի՛․․․
Մեր բոլոր բնակավայրերը լավ գիտեմ և սիրում եմ,բայց Ոսկեվանին մի ուրիշ ձևով։Բնական է՝կյանքիս լավագույն տարիներից երկուս անց եմ կացրել այնտեղ․․․Դրանք այն տարիներն էին,որ քննարկվում էր բնակավայրի վերանվանման հարցը։Զարմանալի էր․ՈՍԿԵՎԱՆ գեղեցիկ,խոսուն,բանաստեղծական անունը մնացել էր հանդամասի վրա,գյուղը ինչ-ինչ պատճառով,երկար ժամանակ կրում էր աղավաղված,անհասկանալի,այլահունչ Ղոշղոթան անունը․․․1978թ․ վրչապես վերանվանվեց։
Գիտնականները պնդում են,որ մարդու ապրելու,արարելու համար,ամենալավ պայմանները ստեղծվել են միջին գոտիների 800-1000 մ բարձրությունների վրա․․․Ոսկեվանի տեղն ու դիրքը հենց այդպիսին է․․․Հետաքրքիրն այն է,որ մեր պապերը գիտնականներից շատ շուտ են դա հասկացել․․․Տարածքը ուսումնասիրել են ,բացականչել՝ապրելու տեղ է,ոսկի՛ է,ոսկի՛․․․ՈՒ բնակավայր հիմնել․․․
Նրա շրջակայքում կան բազմաթիվ տեղանուններ․․․Երջանկահիշատակ Երվանդ Սաֆարյանը իր Ոսկեվան աշխատությունում գյողի շրջակայքու նշել է287,ամառանոցում՝99 տեղանուններ,որոնք հիմնականում ճիշտ բնութագրող ու հայեցի անուններ են,բայց կան և այսպիսիները,որոնցից պետք է ազատվել․․․
Անդոյի թալա-ԱՆԴՈՅԻ ԲԱՑԱՏ
Գյուլլուբաղ-ԱՅԳԵՍՏԱՆ
Բատտախլու-ՃԱՀՃՈՒՏ
Թեզլաներ-ԼԱՆՋԱՀՈՂԵՐ
Թուրքի թալա-ՏԻԳՐԱՆԻ ԲԱՑԱՏ
Լուջ-ԳՐԱԳՐԻ ԱՂԲՅՈՋՐ
Հաճափարոտ-ԿԱՂՆՈՒՏ
Ղզանուչան-ՍԱՐԱԼԱՆՋ
Ղալեն բաշ-ԲԵՐԴԱԲԼՈՒՐ
Ղոլոանց ղոբին-ԺՈՐԱՅԻ ԱՂԲՅՈՒՐ
Ղորոխի ղաշ-ԿԱՆԱՉ ՍԱՐ
Մարկոսանց ղոբին-ՄԱՐԿՈՍԱՆՑ ՀՈՂԵՐ
Պապնի ղոբին-ՊԱՊՆԻ ՁՈՐ
Ջահրատ-ՑԻՑ ՔԱՐ
Սալդաթի թալա-ԶԻՆՎՈՐԻ ԲԱՑԱՏ
Շաբան-ԱԿՈՒՆՔ
Շահրի-ԳՅՈՒՂԱՏԵՂ
Քոչյոլ-ՄԵԾ ՃԱՄՓԱ
Քթնափիլ-ՔԱՐԱԹԱՓ
Քյազիմ աղի նավ-ԵԳՈՐԻ ՆԱՎ

Հեղինակ՝ Ռուսլան Մալինյան

Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը

Ծառատունկ Ոսկեվանում

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Ոսկեվանում տեղադրվել է լուսավորված ցուցանակ

Դեկտեմբեր ամսվա մուտքերը

Ոսկեվան․ երբ միասնականությունը դառնում է գործ