"Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ"
"Երեխայի մտքում մնում է այն, ինչը անցել է նրա սրտի դռնով". Անհայտ հեղինակ
Ոսկեվանի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 27-ը գիտելիքի իսկական տոն էր. անց էր կացվում կրթօջախում նախադեպը չունեցող "Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ" խաղը։ Միջոցառումը նախաձեռնել էր դպրոցում մենթորական աջակցություն ցուցաբերող ՀՄԿ֊ի մենթոր Նաիրա Անանյանը։ Կազմակերպական և այլ հարցերում նրան աջակցել էին դպրոցի ուսուցչական անձնակազմն ու տնօրինությունը` ի դեմս դպրոցի տնօրեն Գարիկ Մամյանի։ Խաղը վարում էր Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբի (ՆԻԿԱ) նախագահ Արմեն Ամիրաղյանը։
Երեխաների հավաստմամբ` խաղը անմոռանալի պահեր պարգևեց մասնակիցներին։ Խանդավառությամբ էին լցված նաև ուսուցիչները, տնօրենությունն ու հյուրերը։ Լարված ու թեժ պայքարի արդյունքում դպրոցի միջին և ավագ դասարանների 6 թիմերից հաղթող դարձավ 11֊րդ դասարանի "Սևազգեստ մարդիկ" ինքնատիպ անվանում ունեցող թիմը։ Հաղթող թիմը տեր դարձավ ինչպես տնօրենության կողմից պատրաստված մրցանակներին, այնպես էլ փոխանցիկ գավաթին, ինչը ենթադրում է, որ մրցույթը շարունակական է լինելու։
Նյութը տեղադրեց՝
Ալլա Մարգարյանը