ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոսկեվան․ երբ միասնականությունը դառնում է գործ


Ոսկեվան հայրենակցական միությունը սրտանց շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
Մաղթում ենք առողջություն, հաջողություններ ու բարեկեցություն, իսկ մեր հայրենի եզերքին՝ խաղաղություն և ստեղծագործ աշխատանք։


🤝 Ոսկեվան ՀԿ-ի գործունեության մասին

Ոսկեվան ՀԿ-ն իր շուրջն է համախմբել գյուղի կարող, առողջ մտածող, հայրենասեր ուժերին և վստահ սեփական ներուժին՝ ձեռնամուխ է եղել գյուղի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։

Կարճ ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ աշխատանքները․

1️⃣ Այգեստան թաղամասի գերեզմանատան ցանկապատի և «Մեծ նավ» կոչվող տարածքի ճաղավանդակների ներկում –
💰 մոտ 100.000 դրամ

2️⃣ Գյուղամեջի գլխավոր ճանապարհի վերակառուցում և 2 մետրով ընդլայնում՝
շնորհիվ Հովսեփ Բարսեղյանի հայրենանվեր քայլի –
💰 մոտ 200.000 դրամ
🙏 Փառք ու պատիվ Հովսեփ Բարսեղյանին

3️⃣ Գյուղի Ամանորյա հանդեսի աջակցություն
💰 130.000 դրամ

4️⃣ Ոսկեվան–Բաղանիս խաչմերուկում գովազդային շիթի տեղադրում
💰 175.000 դրամ

5️⃣ Գյուղի ակումբին նվիրատվություն՝
80 սեղան և 250 աթոռ
Լուսինե Սերգեյի Հայրապետյանի ջանքերով
🙏 Փառք ու պատիվ Սերգեյին՝ Լուսինեի նման դուստր դաստիարակելու համար։ Օրինակ վերցրեք։


🌱 Առաջիկա ծրագրեր

📌 2026 թվականին նախատեսված են բազմաթիվ նոր նախաձեռնություններ։
📌 Եղանակային պայմաններից ելնելով՝ մարտ ամսին կկազմակերպվի մի քանիօրյա ծառատունկի շաբաթօրյակ։
📍 Գարաժի հուշարձանից մինչև գյուղի ակումբ կտնկվի 200–250 հացենի (հացի) ծառ։


💳 Թափանցիկ ֆինանսական գործունեություն

Դրամական միջոցների ամբողջ շարժը կատարվել է բացառապես փոխանցումների միջոցով։
Կատարված աշխատանքներն իրականացվել են Ոսկեվան ՀԿ անդամների ամսական կամավոր՝ նվազագույնը 1000 դրամ անդամավճարների հաշվին։

📎 Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝
👉 www.voskevan.am


💙 Ինչպես աջակցել

ՌԴ-ից փոխանցումների համար (ռուբլի)
📍 Հայաստան, Երևան
🏦 ՎՏԲ բանկ
📛 «ОО союз земляков Воскеван»
📄 Հաշիվ՝ 16 06 70 27 44 57 01

ԱՄՆ դոլարով փոխանցումներ (արտասահմանից)
🏦 ԱԿԲԱ բանկ
📛 «Voskevan Compatriot Union NGO»
📄 Հաշիվ՝ 220 30 33 50 49 40 01

Եվրոյով փոխանցումներ
📄 Հաշիվ՝ 220 30 33 50 57 70 02
(հասցեն մնում է անփոփոխ)

📣 Խնդրում ենք այս տեղեկատվությունը փոխանցել Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին։


📞 Ոսկեվան ՀԿ նախագահ
Բորիկ Սաֆարյան
Հեռ․ +374 91 12 22 90

Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը

Ծառատունկ Ոսկեվանում

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Ոսկեվանում տեղադրվել է լուսավորված ցուցանակ

Դեկտեմբեր ամսվա մուտքերը

Ոսկեվանում ավարտվել են 6-րդ փողոցի ճանապարհի լայնացման աշխատանքները