Ոսկեվանի կիթառի խումբն արդեն իրականություն է։ Մանկությանս երազներում էի կիթառ տեսնում, իսկ հիմա, գյուղումս այսքան կիթառ կա ու այսքան երջանիկ ժպիտներ։ Այս ամենն իրականություն դարձնելը խենթությունների շարքից էր, բայց քանի որ իմ մոտ նման շարք կա, ես ուղղակի ավելացրի ևս մեկը։ Սակայն այս ամենը այսքան գեղեցիկ ու արդյունավետ իրականություն դարձավ՝ շնորհիվ մարդկային բարձր արժեքներով և նախաձեռնությանը հավատացող ու սատարող մեր անչափ սիրելի ու հարգելի հայրենակիցների ու ընկերների՝ Իմ, Արթուր Մելքոնյանի, խմբի երեխաների ու ծնողների, համագյուղացիների կողմից անսահման շնորհակալություն եմ հայտնում այս ամենին անմիջապես արձագանքող և նվիրատվություն անող Ռուսաստանաբնակ մեր համագյուղացի Гаянэ Сафарян-Казинянին, ով ուղարկեց 10 000 ռուբլի։ Գայանեի նախաձեռնությամբ միացան նաև Կարինե և Սաթի Մարտիրոսյան քույրերը, ուղարկելով 20 000 ռուբլի։ Իմ հարազատներից 2 500 ռուբլի։ Հաշվեհամարիս հավաքվեց 50 000 դրամ։ Անսահման շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին:
Նյութը տեղադրեց՝ Անի Ալեքսանյանը
Ծառատունկ Ոսկեվանում
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Ոսկեվանում տեղադրվել է լուսավորված ցուցանակ
Դեկտեմբեր ամսվա մուտքերը
Ոսկեվան․ երբ միասնականությունը դառնում է գործ