ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ոսկեվանի և հարակից գյուղերի հարգելի բնակիչներ. Հունիսի 1 ից, Ոսկեվանի Մշակույթի կենտրոնում, արդեն երկրորդ տարին, բացվելու է կիթառի ուսուցման խմբակ։ Նախորդ տարվա սաներս արդեն ելույթ են ունեցել մեծ բեմում։ Ձեզնից շատերը ականատես են եղել մեր աշխատանքի արդյունքին և կիսվել շա՜տ ոգեշնչող տպավորություններով։ Կիթառային երաժշտությունն է՛լ ավելի է հարստացնում ու գեղեցկացնում մեր կյանքը, առօրյան ու միջոցառումները։ Կիթառի հնչյունները ձևավորում են նոր հոգեվիճակ, իսկ որակյալ երգերի արժեքավոր խոսքերը՝ ավելի բարձր ու վեհ մտածելակերպ, ինչն էլ շոշափելի ձևով իր արձագանքն է գտնում մեր միջավայրում։ Կարող են դիմել 12+ տարիքի բոլոր ցանկացողները։ Սիրով սպասում ենք․․․

Նյութը տեղադրեց՝ Անի Ալեքսանյանը

Ծառատունկ Ոսկեվանում

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Ոսկեվանում տեղադրվել է լուսավորված ցուցանակ

Դեկտեմբեր ամսվա մուտքերը

Ոսկեվան․ երբ միասնականությունը դառնում է գործ