Սբ․ Գայանե եկեղեցի

2003 թվականին եկեղեցին հիմնովին վերակառուցվել է մոսկվայաբնակ ոսկեվանցի, բժշկական զինվորական ծառայության գնդապետ Սուրեն Սարգիսի Բաբաջանյանի փեսայի և աղջկա՝ Արթուր և Գայանե Բագրյանների միջոցներով։ 2003 թվականի դեկտեմբերի 4-ին մեծ հանդիսավորությամբ կատարվեց եկեղեցու վերաբացումը։ Օծումը կատարեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով եկեղեցու օծումը կատարելուց հետո այն վերանվանեց Սուրբ Գայանե: