Գյուղի հին գերեզմանոցի հարավային մասում կանգուն է բռնչենի ծառը, որի տարիքը ոչ ոք չգիտի։ Ենթադրվում է, որ այդ ծառը գյուղի հասակակիցն է։ Ծառի առջևի մասում Զորավար Անդրանիկի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ 1990թ․ կառուցվել է նրա կիսանդրին։